Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աշխարհը երբեք խնդիր չի ունեցել քարտեզը փոփոխելու հարցում

Աշխարհը երբեք խնդիր չի ունեցել քարտեզը փոփոխելու հարցում
12.11.2024 | 15:22

Իմպերիան պետության հակառակորդն է:

Գլոբալիզմը իմպերիալիստական քաղաքականություն է, հետևաբար, ոչ մի պետություն չի պահպանելու իր գոյությունը, եթե այն հաստատվեց: Սա հասկանում են բոլորը՝ անկախ մեծ կամ փոքր լինելուց, հետևաբար, հակազդելու են ևս բոլորը, իսկ նրանք, որոնք կմնան գլոբալիզմի անվերապահ աջակիցներ, մեծ հավանականությամբ, կա՛մ կմասնատվեն ու կմիացվեն հարևան պետություններին ու տարածաշրջանային գերտերություններին, կա՛մ կմիանան առանց մասնատվելու:

Աշխարհը երբեք խնդիր չի ունեցել քարտեզը փոփոխելու հարցում, այսօր էլ չի ունենա:

Մեր մասով, ըստ ՀՀ որդեգրած ներկայիս քաղաքականության՝ մասնատվելով ենք միանալու: Իսկ ելնելով նփ-ի անհատական քաղաքականության պրակտիկայից՝ պնդել մի բան, բայց վերջում անել դրա հակառակը, մենք կմիանանք Վ. Վ. Պուտինի Միութենական պետությանը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 7010

Մեկնաբանություններ